Ձեր օգտագործած բրաուզերը չի սպասարկվում, ուստի էջի անխափան ու ճիշտ աշխատանքը չի երաշխավորվում։ Խնդրում ենք այս կայքի համար օգտագործել Chrome կամ Firefox բրաուզերների ամենաթարմ տարբերակները։

Օգնեք տարածել գիտության լույսը

Մենք հետազոտում ենք մարդկանց հաղորդակցությունը սոցհարթակներում ու դրա հնարավոր ազդեցությունը հոգեվիճակի վրա

Ուսումնասիրության մասին

Սոցիալական շփումները կարևոր ազդեցություն ունեն հոգեվիճակի վրա։ Մեր խումբը մշակում է թվային գործիքներ այդ դերն ավելի լավ հասկանալու համար։

Մասնակցության համար կարող եք Ձեր անանուն տվյալները նվիրաբերել Facebook, WhatsApp կամ Instagram հարթակներից։

Ինչու՞ մասնակցել

Ստացեք Ձեր վարքը նկարագրող գրաֆիկներ

Որպես շնորհակալություն կտրամադրենք Ձեր օնլայն շփումների վերլուծության գրաֆիկները, օրինակ, թե քանի հաղորդագրություն եք ստացել ու ուղարկել վերջին ամիսներին։ Այս ուսումնասիրությունը կլինիկական կամ հոգեբանական ախտորոշում չի ենթադրում։

Մնացեք անանուն

Մենք ընդունում ու վերլուծում ենք բացառապես անանուն տվյալներ (հաղորդագրության երկարությունը (բառերի կամ ձայնային հաղորդագրության վայրկյանների քանակը), ժամանակը, թվեր՝ հաղորդագրության մասնակիցների անունների փոխարեն)։ Հաղորդագրության տեքստը, նկարներ, ֆայլեր կամ մասնակիցների անունները չեն գրանցվում։ Հավաստիացնում ենք, որ հասանելիություն չունենք Ձեր հաղորդագրությունների բովանդակությանը։

Աջակցեք գիտությանը

Ուսումնասիրության երկարաժամկետ նպատակը պարզելն է, թե ինչ ազդեցություն ունեն սոցիալական շփումները հոգեվիճակի վրա։

Մասնակցության ընթացքը

Մասնակցության համար խնդրում ենք պատասխանել մի քանի հարցի և նվիրաբերել Ձեր անանուն տվյալները։ Հաղորդագրությունները ներբեռնելուց հետո, մասնակցությունը Ձեզնից կխլի ընդամենը 10 րոպե։

Կամավոր մասնակցություն

Մասնակցությունը միանգամայն կամավոր է։ Այն ամեն պահին կարող եք դադարեցնել՝ առանց ինչ-որ պատճառ նշելու կամ բացասական հետևանքների։ Համաձայնությունը կարեղ եք չեղարկել մինչև տվյալները մեզ ուղարկելը։

Տվյալների տրամադրման կարգը

Տվյալների ներբեռնում - Տվյալները կարող եք ներբեռնել Ձեր ընտրած սոցհարթակից (Facebook և/կամ WhatsApp և/կամ Instagram)։

Ապանույնականացում - Հաղորդագրությունների բովանդակությունը հեռացվում է, և մեզ միայն մետա-տվյալներ են հասնում։

Պահպանում - Անանուն մետա-տվյալները պահպանվում են համալսարանի ապահով սերվերներում։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրի ղեկավար պրոֆ․ դր․ Հաննա Դրիմալլայի հետ (AG Multimodal Behavior Processing, Technische Fakultät, Universität Bielefeld, drimalla@techfak.uni-bielefeld.de, հեռ. +49 521 106-12043)